Ե՞րբ կկառուցվի այլընտրանքային ճանապարհը. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
chechnyatoday.com-ը «Չեչնիայի Հանրապետությունից Վրաստան ճանապարհի կառուցումը կամրապնդի պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունները» վերնագրով հոդվածում գրում է, որ Չեչնիայի Հանրապետությունում մշակվում է տարածաշրջանով Ռուսաստանից Վրաստան ավտոմայրուղու կառուցման հարցը։ Նախագծի իրականացումը կնվազեցնի Անդրկովկասից ապրանքների առաքման արժեքը և ժամանակը։ Ամենահեռանկարային երթուղին Չեչնիայի Հանրապետությունից դեպի Վրաստան Արգունի կիրճով անցնող արդեն գոյություն ունեցող Իթում-Կալի-Շաթիլի մայրուղին է, որը պահանջում է վերակառուցում և ընդլայնում:
Չեչնիայի Հանրապետության կառավարության փոխնախագահ Ջամբուլատ Ումարովը Chechnya Today լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է, որ այդ նախագծի իրականացումը երկու երկրների սոցիալ-տնտեսական, սոցիալ-քաղաքական և մշակութային հարաբերությունները կբերի բոլորովին նոր մակարդակի:
Հավելենք, որ երբ ճանապարհը բերվի անհրաժեշտ գործառնական որակներով համապատասխան տեխնիկական մակարդակի, այն կարող է ներառվել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքում: Համապատասխան տրանսպորտային և սոցիալական ենթակառուցվածքների ստեղծմամբ ճանապարհը կարող է օգտագործվել որպես Վրաստանի Ռազմավիրական մայրուղու հավելում կամ այլընտրանք, ինչը կնպաստի բեռների անխափան փոխադրմանը Վրաստանի և Հայաստանի ուղղությամբ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում