Մահացել է է «Չեբուրաշկա» և «Ալվան ծաղիկը» մուլտֆիլմերի հեղինակ Լեոնիդ Շվարցմանը
КультураՄահացել է «Չեբուրաշկա» եւ «Ալվան ծաղիկը» մուլտֆիլմերի հեղինակ, անիմատոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լեոնիդ Շվարցմանը։ Նա 101 տարեկան էր։
Ստեղծագործական տարիների ընթացքում Շվարցմանը մասնակցել է ավելի քան 60 անիմացիոն ֆիլմերի ստեղծմանը։ Նրա ամենահայտնի գործերն են՝ «Ձյունե թագուհին», «Ալվան ծաղիկը», ««Ոսկե այծքաղ» , «Շունն ու կատուն», «Կոկորդիլոս Գենա», «Գավ անունով կատվիկը», «38 թութակը» եւ շատ ուրիշներ։
Լեոնիդ Շվարցմանը հայտնի է նաեւ նրանով, որ որպես բեմադրող նկարիչ մասնակցել է Չեբուրաշկայի վիզուալ կերպարի ստեղծմանը Ռոման Կաչանովի «Կոկորդիլոս Գենա» մուլտֆիլմի համար 1968 թվականին։
Հետագայում Չեբուրաշկան դարձել է Ռուսաստանի օլիմպիական հավաքականի խորհրդանիշ 2004 թվականին Աթենքում կայացած Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ։