Արևային բում. անցումը կարժենա տրիլիոն եվրո
ОбществоAussiedlerbote.de-ն գրում է, որ աշխարհում արևային բում է: Այդ մասին է վկայում արևային մարտկոցներ արտադրողների պատվերների վիճակագրությունը։ Բանն այն է, որ այս տարի պոտենցիալ սպառողներից կրկնակի անգամ շատ հարցումներ են ստացվում։ Այս մասին հայտնում է Focus Online-ը։
Հարկ է նշել, որ արևային վահանակներ արտադրող չինական ընկերության տվյալներով այս տարվա առաջին եռամսյակի եկամուտը նախորդ տարվա համեմատ աճել է 92%-ով։ Սակայն, պատվերների աճ տեղի է ունեցել փետրվարի վերջին՝ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո։
Ընդ որում այս տարի նախատեսվում է ամբողջ աշխարհում տեղադրել մեծ թվով կայաններ՝ ավելի քան 250 գիգավատ հզորությամբ։ Դա գրեթե երկու անգամ ավելի է, քան 2019 թվականին: Նշենք, որ էներգակիրների գների բարձրացումը արդյունաբերության զարգացման հիմնական կատալիզատորն է։ Բանն այն է, որ ձմեռային սեզոնից հետո նավթն այժմ 14%-ով ավելի թանկ է, իսկ նախորդ տարվա համեմատ՝ 61%-ով է թանկ։ Գազի ինքնարժեքն էլ է բարձրացել, ավելին, այն թանկացել է ավելի քան 100 տոկոսով։ Եվ իհարկե, այժմ ԵՄ երկրները հապճեպ մշակում են էներգիայի այլընտրանքային աղբյուրների արագ անցման ռազմավարություն։
Սակայն, ըստ փորձագետների, թանկացել են նաև էկոլոգիապես մաքուր կայանների կառուցման համար նախատեսված նյութերը։ Չէ՞ որ դրանց զգալի մասը մատակարարվել է Ռուսաստանից։
Հարկ է նշել, որ էներգիայի այլընտրանքային աղբյուրներին անցումը ոչ միայն երկար է լինելու, այլ նաև թանկ։ Նախ դա կպահանջի տարեկան 170 միլիարդ եվրոյի լրացուցիչ ներդրում։ Արևային էներգիայի անցումը կարժենա տրիլիոն եվրո: Այս թվերը բերված են ամբողջ Եվրամիության համար։ Երկրորդ հերթին համաշխարհային նախագծի իրականացումը կտևի առնվազն վեց տարի։
Այնուամենայնիվ, ինչպես նշում են էներգետիկները, Եվրոպայի համար այժմ դա թերևս միակ տարբերակն է։ Բացի այդ, արդեն ստորագրվել են մի շարք նախագծեր։ Օրինակ, այլընտրանքային էլեկտրակայաններում արտադրվող ջրածինը ԵՄ կգա Ավստրալիայից։ Նախատեսվում է բնական գազի փոխարեն դա օգտագործել պողպատի գործարաններում։ Բացի այդ, էներգիա է անհրաժեշտ նաև կայաններ կառուցելու համար։ Հետևաբար, աճող պահանջարկի պայմաններում արևային մարտկոցների, հողմային տուրբինների և վերականգնվող էներգիայի այլ կայանքների արտադրողներն ավելի շատ ածուխ են այրելու, քան նախկինում: Ուստի մտավախություն կա շրջակա միջավայրի ավելի մեծ աղտոտվածության և էլեկտրաէներգիայի անջատումների վերաբերյալ:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` Info@solaron.am