Ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված
Международные новостиSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Երևանում գործող Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված:
Այս պահին նշված վայրեր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքները: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: ՌԴ դեսպանատուն են ժամանում նաև ԱԻՆ-ի սակրավորները: Ահազանգով նշված վայրեր են ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի խմբերը: