Էյֆելյան աշտարակը ժանգոտել է և կարող է փլուզվել. Marianne
Общество2010 թվականից Փարիզի Էյֆելյան աշտարակը տառապում է մետաղի կոռոզիայից և, առանց անհապաղ վերանորոգման, կարող է ավերվել, գրում է ֆրանսիական Marianne հրատարակությունը։
Ըստ հրապարակման աղբյուրների՝ Էյֆելյան աշտարակը վթարային է. «որոշ տեղերում ժանգը խժռում է այն, ինչպես տերմիտը` ծառը»,–գրում է թերթը։ Պատճառն այն է, որ երկաթը, որից պատրաստված է հուշարձանը, շփվում է ջրի և թթվածնի հետ այն տեղերում, որտեղ ներկը տարիքի հետ թափվում է։
2018 թվականին սկսվեց աշտարակի 20-րդ վերանորոգումը 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար, որը ներառում էր կառույցի մեկ երրորդի մաքրում և դրա վրա նոր ներկի երկու շերտի քսում՝ կոռոզիան զսպելու համար։ Այնուամենայնիվ, կորոնավիրուսի համաճարակի պատճառով աշխատանքները հետաձգվել են: Բացի այդ, հին ներկի մեջ կապար է հայտնաբերվել։ Արդյունքում վերանորոգումը կլինի «կոսմետիկ» եւ կընդգրկի Էյֆելյան աշտարակի միայն 5%-ը։
«Քիչ հավանական է, որ այն վաղն առավոտյան ընկնի, բայց այն իսկապես այնքան էլ լավ վիճակում չէ», - հրատարակությանը հայտնել է վայրի ղեկավարը, որտեղ գտնվում է Էյֆելյան աշտարակը: