Ինքնաթիռի ուղևորի անհաջող կատակը մասշտաբային հատուկ գործողության պատճառ է դարձել (տեսանյութ)
TVEasyJet-ի ուղևորի` ինքնաթիռում ռումբի մասին անհաջող կատակի պատճառով ռազմական կործանիչ է բարձրացվել օդ: Մանրամասները և տեսանյութը հրապարակել է Mirror-ը։
18-ամյա բրիտանացի զբոսաշրջիկը մի խումբ ընկերների հետ EasyJet ավիաընկերությամբ Գեթվիքից Մենորկա (Իսպանիա) էր թռչում։ Մեկնելուց առաջ տղամարդը սոցիալական ցանցերում կատակել է ինքնաթիռում եղած ռումբի մասին: Իսպանիայի օդանավակայանի դիսպետչերական ծառայությունը պատասխանել է ահաբեկչության մասին հաղորդագրությանը, երբ ինքնաթիռը մոտ մեկ ժամ ուներ իր նպատակակետ թռչելու համար: Քաղաքացիական գվարդիան անմիջապես հատուկ գործողություն է կազմակերպել, որին ներգրավվել է ռազմական կործանիչ, ինչպես նաև մոբիլիզացվել են սակրավորներ, շներ և այլ մասնագետներ։
Պատուհանից ականատեսի նկարահանած կադրերում երեւում է, թե ինչպես է մարդատար ինքնաթիռին ուղեկցում կործանիչը։ Օդանավի վայրէջքից հետո այն տեղափոխվել է օդանավակայանի առանձին հատված, որից հետո փորձագետները խուզարկել են։ Նշվում է, որ բրիտանացին ձերբակալվել է, բացի այդ, նրան սպառնում է մի քանի հազար ֆունտ ստերլինգ տուգանք։