Բրիտանացի երկու նախարար հրաժարական են տվել Ջոնսոնի հետ կապված սկանդալների պատճառով
ОбществоՄեծ Բրիտանիայի ֆինանսների և առողջապահության նախարարության ղեկավարները հրաժարական են տվել Բորիս Ջոնսոնի հետ կապված սկանդալների պատճառով, հայտնում է Reuters-ը։
Առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը բացատրել է իր հրաժարականը նրանով, որ ինքը «կորցրել է վստահությունը Ջոնսոնի՝ երկիրը ղեկավարելու ունակության նկատմամբ»։
Իսկ ֆինանսների նախարար Ռիշի Սունակը ասել է, որ այլևս չի կարող հանգիստ խղճով շարունակել իր աշխատանքը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեծ Բրիտանիայում իշխող կուսակցությունը չի կարողացել բավարար ձայներ հավաքել՝ վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու համար:
Հիշեցնենք, որ Ջոնսոնի կառավարությունը «մեղադրվում» էր COVID-19 համաճարակի ժամանակ խնջույքներ կազմակերպելու համար, երբ նման հավաքներն արգելված էին ողջ երկրում։ Վերջերս հետաքննությունը պարզել է, որ Ջոնսոնն անձամբ է մասնակցել այդ երեկույթներին, ինչը նա նախկինում հերքել էր։
Միջադեպը հանգեցրել է Ջոնսոնի վարկանիշի անկմանը։