Շիրակում ГАЗ 53-ը է ընկել ձորակը, ինչից հետո մեքենայում հրդեհ բռնկվել. կա 3 վիրավոր
ОбществоՇիրակի մարզում հուլիսի 6-ին` ժամը 22:55-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, հայտնում է shamshyan.com-ը։
Վթար-հրդեհի հետևանքով 3 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով և այրվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ձորակում հայտնված ավտոմեքենան ամբողջովին դարձել է ոչ շահագործելի:
Վթար–հրդեհի մասին պարեկային ծառայության Շիրակի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: