Պակիստանցուն մահապատժի են դատապարտել, քանի որ ասել է, որ հավատում է Քրիստոսին
Международные новостиՊակիստանում մեխանիկին մահապատժի են դատապարտել, քանի որ ասել է, որ հավատում է Հիսուս Քրիստոսին, գրում է Daily Mail-ը։
34-ամյա Աշֆաք Մասիհը աշխատել է իր արտադրամասում, երբ նրան մոտեցել է մոտոցիկլետի սեփականատերը։ Վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո մոտոցիկլետի տերը հրաժարվել է վճարել։ Հաճախորդը վկայակոչել է այն փաստը, որ ինքը նվիրված մահմեդական է, ինչին մեխանիկը պատասխանել է, որ հավատում է Հիսուս Քրիստոսին, և մարդկանց կրոնական նախասիրություններն իրեն չեն հետաքրքրում։
Այն բանից հետո, երբ հաճախորդը բողոքել է ոստիկանություն, Մասիհին մեղադրել են Մուհամեդ մարգարեին վիրավորելու մեջ և ձերբակալել: Չնայած այն հանգամանքին, որ Աշֆաքն ունի կին և դուստր, դատարանը նրան մահապատժի է դատապարտել։
Մասիհի եղբայրն ասել է, որ ընտանիքը ցնցված է դատավճռից: Ինքը՝ ամբաստանյալը, պնդում է իր անմեղությունը՝ մեղադրելով մրցակցին, ով ցանկանում է ոչնչացնել իր բիզնեսը։ Թե երբ կիրականացվի պատիժը, չի հաղորդվում։