Աբրահամ Ռուսսոն Գուզեևային 25000 դոլար արժողությամբ ժամացույց է նվիրել լավ աշխատանքի համար
LifestyleՌուս երգիչ Աբրահամ Ռուսսոն պատմել է, որ հատուկ թանկարժեք ժամացույց է պատվիրել «Արի ամուսնանանք» շոուի հաղորդավարուհի Լարիսա Գուզեևայի համար։ Այս մասին արտիստը հայտարարել է «Ниче святого» փոդքասթում։
«Ես տեսա, որ այդ կինը երկար տարիներ եղել է այդ ծրագրում։ Այո, միգուցե որոշ տեղերում կոպիտ է, բայց ինչ-որ մեկի համար նա քնքուշ է: Նա շատ բաներ է արել մարդկանց համար՝ ծանոթացրել, ամուսնացրել»,- կիսվել է Ռուսսոն: