Գեղարքունիքում բախվել են ՀՀ-ի և Ֆրանսիայի քաղաքացու մեքենաները. ՊՆ ծառայողը տեղափոխվել է հիվանդանոց
ОбществоԱյսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում, Ծովագյուղ-Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի 20 կմ հատվածում, բախվել են Nissan Patrol և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճամբարակի թիվ 35 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:
Օպերատիվ է գործել նաև Ճամբարակի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Աղբյուրի տեղեկություններով, վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ Nissan-ի վարորդը Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի է: