Իշխան Սաղաթելյանը վաղը կխոսի առաջիկա անելիքների մասին
ПолитикаՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը վերադարձել է եւ վաղը կխոսի ներքաղաքական զարգացումների մասին:
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վաղը՝ հուլիսի 11֊ին, ժամը՝ 12։30֊ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում հանդես կգամ մամուլի ասուլիսով։
Ասուլիսի ընթացքում կամփոփեմ Եվրոպական խորհրդարան իմ այցի արդյունքները, կանդրադառնամ մի շարք հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին։
Ասուլիսին, բնականաբար, կանդրադառնամ նաև ներքաղաքական զարգացումներին և առաջիկա անելիքներին»։