ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՀՈՒԼԻՍԻ). Մարդկության պատմության ամենախոշոր տանկային ճակատամարտը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Բորտուղեկցորդուհու միջազգային օր, Լուսանկարիչների միջազգային օր, Ավստրալիա՝ Աբորիգենների օր, Դանիա ՝ Ֆիորտի օր, Իրան՝ Հիջաբի և հնազանդության օր, Հյուսիսային Իռլանդիա՝ Օրանժիստների օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1988- Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի շրջանային խորհրդի պատգամավորների համագումարը հայտարարել է Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու և մարզը «Արցախի Հայկական Ինքնավար Մարզ» վերանվանելու մասին, սակայն Ադրբեջանական ԽՍՀ-ի Գերագույն խորհուրդը որոշումը համարել է ոչ օրինական և չեղարկել է այն:
1992– Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը հետ են գրավել Ջանյաթաղ, Գյուլաթաղ, Մեհմանա և Կուսապատ գյուղերը:
2000-վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական օպերատոր-մուլտիպլիկատոր Միքայել Դուրյանը:
2005-մեկնարկել է «Ոսկե ծիրան» երկրորդ միջազգային կինոփառատոնը:
2009- Ազգային հիպոթեկային ընկերությունը «Հայբիզնեսբանկի» հետ կնքել է առաջին վարկային վերաֆինանսավորման պայմանագիրը:
2013-ընդդիմության՝ Ազատության հրապարակում անցկացրած հանրահավաքից հետո կազմակերպիչներն ու մասնակիցները շարժվել են դեպի Փակ շուկա և հերթական անգամ իրենց դժգոհության ու ափսոսանքի խոսքն արտահայտել շուկայի ապօրինի վերակառուցման կապակցությամբ:
2015-Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
2019- Երևանի ՋԷԿ-ի հարևանությամբ մեկնարկել է 250 Մվտ հզորությամբ նոր էլեկտրակայանի շինարարությունը:
2020-սկսվել է Տավուշի մարզի հուլիսյան բախումը. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները փորձել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավել՝ կիրառելով հրետանային կրակ:
ԱՇԽԱՐՀ
մ.թ.ա. 100 – ծնվել է Հին Հռոմի ականավոր քաղաքական գործիչ Հուլիոս Կեսարը: 1468 –ծնվել է իսպանացի բանաստեղծ, կոմպոզիտոր, Վերածննդի իսպանական ողբերգությունների հիմնադիր Խուան դել Էնսինը (իսկական ազգանունը՝ Ֆերմոսել յե):
1536– վախճանվել է նիդերլանդացի ականավոր հումանիստ գրող Էրազմ Ռոտերդամցին:
1700-մահապատժի է ենթարկվել հանրահայտ անգլիացի ծովահեն Ջեյմս Կելլին:
1712 –վախճանվել է Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի նախկին լորդ-պրոտեկտոր, Օլիվեր Կրոմվելի որդի Ռիչարդ Կրոմվելը:
1804-վախճանվել է ԱՄՆ-ի առաջին ֆինանսների նախարար, ԱՄՆ-ի Ազգային բանկի ստեղծող Ալեքսանդր Համիլտոնը:
1806– Նապոլեոն Բոնապարտը ստեղծել է Հռենոսյան միությունը:
1813- ծնվել է ֆրանսիացի ֆիզիոլոգ, էնդոկրինոլոգիայի հիմնադիր Կլոդ Բերնարը:
1814-վախճանվել է անգլիացի գեներալ, Քվեբեկի նվաճող, Հյուսիսամերիկյան գաղութների դեմ կռվող անգլիական զորքերի հրամանատար Ուիլ յամ Հոուն:
1862 – սահմանվել է ԱՄՆ-ի բարձրագույն պարգևը՝ Փառքի շքանշանը:
1884– ծնվել է իտալացի հանրահայտ գեղանկարիչ և քանդակագործ, էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Մոդիլիանին:
1917-Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում պատմության մեջ առաջին անգամ օգտագործվել է մարտական թունավոր գազ իպրիտը: 1928-խորհրդային «Կրասին» սառցահատը Շպիցբերգենի մոտ գտնվող արկտիկական ջրերում փրկել է «Իտալիա» դիրիժաբլի անձնակազմին:
1943 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կուրսկի աղեղի ճակատամարտի ժամանակ Պրոխորովկա երկաթուղային կայարանի մոտ սկսվել է մարդկության պատմության ընթացքում կայացած ամենախոշոր տանկային ճակատամարտը:
1946 –ծնվել է երգչուհի, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստուհի Վալենտինա Տոլկունովան:
1962 –լոնդոնյան ակումբներից մեկում իր առաջին համերգն է տվել «Rolling Stones» խումբը:
1970 –նորվեգացի ճանապարհորդ-հետազոտող Տուր Հեյերդալի արշավախումբը պապիրուսե նավով 57-օրյա նավարկությունից հետո հասել է Բարբադոսի ափերին:
2006- «Հզբոլլահ» խմբավորման գրոհայինների զինված գործողության արդյունքում սկսվել է Երկրորդ իսրայելա-լիբանանյան պատերազմը:
2011– Նեպտուն մոլորակը կատարել է մեկ պտույտ Արեգակի շուրջ, այսինքն՝ լրացել է նրա հայտնաբերումից հետո (1846 թվականի սեպտեմբերի 23) նեպտունյան առաջին տարին:
2021 -Եվրոպայում տեղի է ունեցել ուժեղ ջրհեղեղ, որի արդյունքում զոհվել է 190 մարդ, որից միայն 150-ը՝ Գերմանիայում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում