Պերովսկիտից նոր արևային մարտկոցները կգործեն մոտ 30 տարի
ОбществоPotokmedia.ru-ն գրում է, որ Փրինսթոնի գիտնականները մշակել և փորձարկել են նոր տեսակի պերովսկիտ արևային մարտկոց: Պարզվել է, որ այն դիմացկունության առումով իր նմանը չունի։
Փորձագետները կարծում են, որ իրենց գյուտը կլինի սիլիկոնե արևային մարտկոցների լավագույն անալոգը։ Միևնույն ժամանակ, պերովսկիտը ինքնարժեքով ավելի էժան է, ավելի հեշտ է արտադրվում, ինչպես նաև ավելի թեթև և ճկուն է: Այդ նյութի թույլ կողմը շրջակա միջավայրի և եղանակային պայմանների պատճառով աշխատանքի անկայունությունն է, սակայն փրինսթոնյան գիտնականները լուծել են այս խնդիրը` ամրացնելով սարքը։
Նրանք ստեղծել են ածխածնի, կապարի, յոդի և քլորի բարակ շերտ պերովսկիտը պաշտպանելու համար։ Նման պաշտպանիչ շերտի փորձարկումները հաջող են անցել:
Ըստ գիտնականների գնահատման` պերովսկիտից պատրաստված արևային մարտկոցները, որոնք պատված են պաշտպանիչ ծածկույթի շերտով, կարող են մինչև 30 տարի անխափան կերպով աշխատել դրսում:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` Info@solaron.am