Իլոն Մասկն ասել է, թե ով կարող է հաղթել Բայդենին հաջորդ նախագահական ընտրություններում
Международные новостиՖլորիդայի նահանգապետ եւ Հանրապետական կուսակցության անդամ Ռոն ԴեՍանտիսը կարող է հեշտությամբ հաղթել ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին 2024 թվականի ընտրություններում։ Այս մասին իր Twitter-ում գրել է Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը։
«Եթե 2024 թվականին ԴեՍանտիսը դուրս գա Բայդենի դեմ, նա հեշտությամբ կհաղթի, նա նույնիսկ դրա համար քարոզչություն իրականացնելու կարիք չունի»,- գրել է Մասկը։
Միաժամանակ միլիարդատերը բացասաբար է գնահատել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությունն առաջիկա ընտրություններին։
«Իր պաշտոնավարման ավարտին [2028 թվականին] Թրամփը կդառնա 82 տարեկան, դա բավական շատ է ինչ-որ բանի գործադիր տնօրեն լինելու համար, էլ չասած ԱՄՆ-ի: Ես չեմ ատում նրան, բայց ժամանակն է, որ Թրամփը կախի գլխարկը եւ գնա դեպի մայրամուտ»,- ասել է Մասկը։
Հունիսին Ջո Բայդենն իր ուղերձում մեկնաբանել էր Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկի քննադատական հայտարարություններն իր հասցեին։ Միլիարդատերը բազմիցս կշտամբել է պետության ղեկավարին, որ նրա գործողությունների պատճառով Միացյալ Նահանգների տնտեսությունը կփլուզվի։
ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ մինչ Մասկը խոսում է Լուսին գնալու մասին, Ford-ն ավելացնում է ներդրումները, նախկին Chrysler կորպորացիան, այժմ Stellantis-ը, նույնպես մեծացնում է ներդրումները էլեկտրամոբիլների մեջ: Բայդենը կատակով հաջողություն է մաղթել ամերիկացի ձեռներեցին այս գործում։