Մահացել է Happy Mondays-ի համահիմնադիր Փոլ Ռայդերը
Культура58 տարեկան հասակում մահացել է Happy Mondays խմբի բաս կիթառահար և համահիմնադիր Փոլ Ռայդերը։ Մահվան պատճառը չի հաղորդվում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
«Ռայդերի ընտանիքը և Happy Mondays կոլեկտիվի անդամները խորապես վշտացած և ցնցված են՝ իմանալով, որ Փոլ Ռայդերը մահացել է այսօր առավոտյան: Նա մեր առաջամարտիկն է և լեգենդը: Մենք կկարոտենք նրան։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այժմ մտահոգված են մեր ընտանիքի գաղտնիությունը հարգելու համար»,- ասվում է խմբի սոցիալական ցանցերի էջերում։
Փոլ Ռայդերը հիմնադրել է Happy Mondays-ը 1980 թվականին իր եղբոր՝ Շոնի հետ: Նա մեկ անգամ չէ, որ հեռացել է թիմից, սակայն վերջապես վերադարձել է 2012թվականին։ Նա ծնվել է բրիտանական Սալֆորդ քաղաքում, ինքնուս կիթառահար էր։ «Լարերին ես ուղղակի պարզ անվանումներ տվեցի՝ բարակ ու հաստ»,- խոստովանել է երաժիշտը:
Իր ձևավորումից ի վեր Happy Mondays-ը թողարկել է մի քանի հաջող ալբոմ, որոնցից սինգլները հասել են Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթի առաջին հորիզոնականներ։ Այնուամենայնիվ, 1992 թվականին Yes Please!-ի թողարկումից հետո խումբը բաժանվել է Ռայդերից՝ թմրանյութերից կախվածության պատճառով։ Այդ տարիներին երաժիշտը գտնվում էր ԱՄՆ-ում, որտեղ նվագում էր այլ խմբերում, մինչև նորից միացավ Happy Mondays-ին։