Ереван, 09.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանում իժերի թույնի դեմ հակամիջոց են մշակում

Общество

ՀՀ ԳԱԱ Լ․Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում մշակում են իժերի թույնի դեմ հակաթույնի արտադրության արդիական մեթոդներ։ Աշխատանքը կատարվում է Առաջատար հետազոտությունների աջակցության մրցութային դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Նախագծի նպատակն է Հայաստանի համար այդքան անհրաժեշտ հակաթույների, մասնավորապես՝ հակագյուրզինի ստեղծումը, արտադրության հիմնումը, և, հաջողության դեպքում, արտաքին շուկաներ արտահանումը։

Ինչպես պարզաբանեց Ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն և նախագծի ղեկավար Նաիրա Այվազյանը, ինստիտուտում երկար տարիներ աշխատում են հակաթույների ստեղծման ուղղությամբ, և արդեն կա շոշափելի արդյունք, որը նախագծի հաջողության հանդեպ հավատ է ներշնչում։

Նրա խոսքով, Հայաստանում, չնայած երկրի փոքր չափերին, 22 տեսակի օձ է բնակվում, որոնցից 4-ը իժերի դասի թունավոր օձեր են։ Երկու էնդեմիկ տեսակները՝ հայկական լեռնատափաստանային իժը (Vipera eriwanensis)  և Դարևսկու իժը (Vipera darevskii) փոքրաքանակ են, փոքր չափեր ունեն, խայթելուց քիչ թույն են ներարկում, հետևաբար՝ մեծ վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար։ Հայկական իժը (Montivipera raddei), թեև շատ թունավոր է, տարածվածության շատ սահմանափակ արեալ ունի (գրանցված է Կարմիր գրքում), և մարդու հանդիպելու հավանականությունը բավականին փոքր է։ Բնակչության համար ամենավտանգավոր օձը գյուրզան է, որը տարածված է ողջ Հայաստանում, այդ թվում և քաղաքներում, մասնավորապես՝ Երևանի կիրճերում։

Նաիրա Այվազյանը պատմեց, որ Խորհրդային Միության ժամանակ օձերի հակաթույնի արտադրությունը կենտրոնացված էր Ուզբեկստանում, որտեղ գործում էր ողջ երկրի կարիքները  բավարարող մեծ արտադրական կենտրոն։ Ուզբեկական հակաթույնն այսօր էլ հասանելի է Հայաստանում, բայց դրա արդյունավետությունը մեզ համար շատ ցածր է մի քանի պատճառով։

Առաջինը՝ նախկինում սխալմամբ համարում էին, որ Միջին Ասիայում և Հարավային Կովկասում բնակվող գյուրզայի ենթատեսակները նույնանման թույնով են օժտված։ Եվ միայն 2008 թվականին, հայ և իսպանացի գիտնականների համատեղ ուսումնասիրության շնորհիվ, պարզվեց, որ Հայաստանում տարածված Macrovipera lebetina obtusa և Ոզբեկստանում բնակվող Macrovipera lebetina turanica ենթատեսակների թույների համադրելիությունն ընդամենը 4 տոկոս է։

Երկրորդ՝ դեղագործական ընկերություններն Ոզբեկստանից Հայաստան են ներկրում բազմավալենտ հակաթույն, որը պարունակում է հակամարմիններ երեք օձի թույնի դեմ՝ գյուրզայի, էֆայի և կոբրայի։ Հայաստանում էֆա և կոբրա չկա, իսկ բազմավալենտ հակաթույնի բաղադրության մեջ գյուրզայի հակաթույնի քանակը, համապատասխանաբար, ավելի քիչ է, քան պահանջվում է։ Փաստացի, Հայաստանի բնակչության համար դա քիչ արդյունավետ, բայց իմունոլոգիապես ծանր տանելի պրոդուկտ է, որը կարող է լուրջ կողմնակի ազդեցություններ առաջացնել՝ շիճուկային հիվանդություն (serum sickness) և անգամ՝ անաֆիլակտիկ շոկ։

Մինչև վերջին ժամանակները Հայաստանում հասանելի էր նաև եվրոպական քթավոր իժի (Vipera ammodytes) թույնի դեմ խորվաթական արտադրության հակաթույնը։  «Տվյալ հակաթույնը զարմանալիորեն բավական արդյունավետ էր, որովհետև բարձրորակ, մաքուր պրոդուկտ էր։ Կարելի է ասել, որ թեև մեր գյուրզայի խայթոցի դեմ այն տաս անգամ ավելի թույլ էր ազդում, քան եվրոպական իժի խայթոցի դեմ, այնուամենայնիվ, մարդը դրանից չէր վատանում, և այդ տաս անգամ պակաս ազդեցությունն էլի ինչ որ չափով օգնում էր», - պատմեց Նաիրա Այվազյանը։

Սակայն 2014 թվականին Զագրեբի իմունոլոգիական ինստիտուտը փակեց այդ հակաթույնի արտադրությունը։ Հաշվի առնելով այս բոլոր փաստերը, Հայաստանում օձի հակաթույնի սեփական արտադրության հարցը առավել քան արդիական է։

Նաիրա Այվազյանի խոսքով, օձի թույնի և հակաթույնի հանդեպ հետաքրությունն այսօր աճել է ողջ աշխարհում, քանի որ 2019 թվականին ԱՀԿ-ն ընդունել է ռազմավարություն, համաձայն որի մինչև 2030թ. աշխարհում օձի խայթոցի մահացու դեպքերը պետք է 50 տոկոսով կրճատվեն, ինչի համար հատկացվելու է 136.76մլն ամերիկյան դոլլար։

«Հակաթույնի արտադրությունն ամեն երկրի բան չէ, հետևաբար այդ հազվագյուտ երկրների ցուցակի մեջ մտնելը բավականին պատվաբեր է։ Մեր հարևաններից միայն Իրանն ունի հակաթույնի արտադրություն, բայց նախ այն պոլիվալենտ է, երկրորդը՝ ներքին օգտագործման պրոդուկտ է, չի արտահանվում», - ասաց նա։

Ի՞նչն է հակաթույնի արտադրության տեխնոլոգիական բարդությունը։ Այդ արտադրության համար անհրաժեշտ են 3 կառույց՝ օձերի և թույնի անսպառ աղբյուր (սերպենտարիում), իմունիզացվող կենդանիների աղբյուր (ագարակ), և լավ սարքավորված բիոքիմիական լաբորատորիա։ Ինչպես պարզաբանեց Նաիրա Այվազյանը, որպես իմունիզացվող կենդանիներ հակամամիններ ստանալու համար ամենից հաճախ օգտագործվում են ձիերն ու խոյերը։ Ֆիզիոլոգիայի ինստիտուտում հակագյուրզինի առաջին նախատիպը ստացել են խոյի միջոցով, այն հաջողությամբ փորձարկվել է, և իր արդյունավետությամբ և ակտիվությամբ չի զիջում նմանատիպ դեղամիջոցներին։ Փորձարկման արդյունքներով հոդվածըհրապարակվել է հեղինակավոր օքսֆորդյան հանդեսում (Journal of Venom Research, 2021, Vol 11, 7-15։

«Իրականում հենց միայն գյուրզայի դեմ հակաթույն պրակտիկորեն չկա, այդ առումով մեր մշակումը բավականին յուրահատուկ է: Գյուրզայի մեր ենթատեսակը տարածում ունի Թունիսից մինչև Հնդկաստան, հետևաբար՝ այդ հակաթույնը բավականին պահանջված է», - նշեց Նաիրա Այվազյանը։

Ներկա պահին Ֆիզիոլոգիայի ինստիտուտում արդեն գործում են սերպենտարիումն ու բիոքիմիական լաբորատորիան, և ձիարշավարանի հետ կա նախնական պայմանավորվածություն Ինստիտուտի ձիերին պահելու հարցով։ Եթե նախագիծը հաջողվի, ապա հակագյուրզինից բացի հնարավոր կլինի և այլ հակաթույներ արտադրել և դրանք առաքել հարևան և մերձավորարևելյան երկրներ։ Հնարավոր կլինի նաև կազմակերպել օձի թույնից ստացվող դեղամիջոցների շարքի զուգահեռ արտադրություն, օրինակ՝ ռևմատիզմի կամ տրոֆիկական վերքերի դեմ քսուքների, հեմոֆիլիայի բուժման դեղամիջոցների և այլն։ Ինստիտուտի տնօրենի խոսքով, դեղագիտության այս ուղղությունն այսօր բավականին հեռանկարային է։

«Առաջիկա 5 տարում հավակնում ենք ունենալ նախատիպ, կունենանք գրանցված պրոդուկտ, սակայն բուն արտադրությունը, որը պահանջում է յուրահատուկ GLP ստանդարտներ, կփորձենք որևիցե դեղագործական ընկերության փոխանցել։ Իսկ եթե մենք ունենանք մասնավոր ներդրողներ և կարողանանք համապատասխան ստանդարտներ ապահովել, ապա տարածքն ունենք, կկարողանանք և ինքներս արտադրել», - ասաց նա։

Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга