Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի գազամատակարարումը
Экономика«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 21-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Նորավան գյուղի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Հուշարձան» թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Մաշտոցի, Աղյուսագործների, Ռաֆֆու փողոցներով պարփակված առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Ճոճկան գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: