Մի քանի պատճառ արևային էներգիա նախընտրելու համար
Общество2010 թվականին արևային էներգիան կազմում էր համաշխարհային էներգոբալանսի ընդամենը 0,06 տոկոսը։ Ընդամենը 9 տարում այդ ցուցանիշը հարյուրապատկվեց և 2019 թվականին արդեն կազմում էր 1,11 տոկոսը։ Միաժամանակ 2020 թվականին այդ ցուցանիշը կրկին աճել է, և նրա ծավալը կազմում է համաշխարհային էներգոարտադրության արդեն 22 տոկոսը։
Արևային էներգիան ջերմոցային գազերի նվազագույն արտանետումներ է ստեղծում։ Բուն արտադրության ժամանակ արտանետումներ չկան, սակայն արտադրության մյուս էտապներում կարող են վնասակար նյութեր առաջանալ մարտկոցների և այլ ենթակառուցվածքների կիրառման պայմաններում։ Այդուհանդերձ փորձագետները նշում են, որ արևային էներգիայի վնասակար արտանետումները բացարձակ համադրելի չեն էներգիայի մյուս աղբյուրների հետ։ Արևային էլեկտրակայանները կարող են ծառայել 40 տարի և ավելի։
Անհրաժեշտ ենթակառուցվածքների դեպքում վահանակները կարելի է հեշտ փոխարինել և թարմացնել նոր ու արդյունավետ մոդուլներով, ընդ որում համեմատաբար ցածր արժեքով, ինչը ապահովում է էլեկտրակայանների տևական ծառայությունը։ Փորձագետները նշում են, որ հետագա տարիների ընթացքում արևային էներգիայի արժեքը կնվազի։
Միայն Միացյալ Նահանգներում նախատեսվում է արդեն 2023 թվականին արևային էլեկտրակայանների թիվը կրկնապատկել և հասցնել 4 միլիոնի։ Այդ միտումները նկատվում են նաև այլ երկրներում։ Ավստրալիայում արդեն անցած տարի ռեկորդային քանակի արևային վահանակներ են տեղադրվել առանձնատների և շենքերի տանիքներին, որոնք արտադրում են ավելի քան 3000 Մվտ էներգիա։
Ավստրալիական տնային տնտեսությունների գրեթե մեկ երրորդ մասը իր էլեկտրականությունը ստանում է ոչ թե պետական էլեկտրակայաններից, այլ արևային վահանակներից։ Սպառման ծավալները թույլ են տալիս նվազեցնել արևային էներգիայի արժեքը։ Շատ փորձագետներ նկատում են, որ արդեն 2024 թվականին արևային էներգիայի արտադրության արժեքը կնվազի 15-ից 35 տոկոս, ինչը կավելացնի արևային վահանակների տեղադրումը։ Այս առումով չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ աշխարհի բազմաթիվ մեծ պետություններ աննախադեպ ծավալներով ավելացնում են արևային էներգիայի օգտագործման ծավալները։
Հնդկաստանի վարչապետ Նառենտրա Մոդրին հայտարարել է, թե արդեն 2070 թվականին Հնդկաստանը ծրագրում է հասնել ածխաջրային չեզոքության և ամբողջությամբ անցում կատարել արևային էներգիայի միջոցով էլեկտրաէներգիա արտադրելուն։ Ի դեպ արդեն 2030 թվականին Հնդկաստանում էլեկտրաէներգիայի 50 տոկոսը տրամադրվելու է արևային վահանակների օգնությամբ։
Այս արձանագրումներն անելով՝ սրտի ցավով ենք նշում, որ Հայաստանում գոյություն ունի ընդամենը մեկ արևային վահանակներ արտադրող ընկերություն՝ «Սոլարոն»-ը, իսկ հռչակած արժեքները և արևային էներգիայի անցնելու խոստումները այդպես էլ տևական ժամանակ չեն կատարվում։ Հայաստանի Հանրապետության համար արևային էներգիան ռազմավարական և երկարաժամկետ նշանակություն ունի։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` Info@solaron.am