Տելեգրամյան ալիքի հարցումներով Արմեն Փամբուխչյանն ամենաարդյունավետ նախարարն է
АналитикаՏելեգրամյան DarkNews ալիքն իր բաժանորդների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե հետևորդները ՀՀ որ նախարարի աշխատանքն են համարում ամենաարդյունավետը:
Հարցման արդյունքներով առաջատարն Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն է՝ 55 տոկոսով: Փամբուխչյանին հաջորդում է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ 13 տոկոսով: Լավագույն եռյակը, 8 տոկոս ցուցանիշով, եզրափակում է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Հատկանշական է, որ օգտատերերն ամենաանարդյունավետը համարում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի աշխատանքը (0 տոկոս):
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հավաքել են հավասար 5-ական, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ 3-ական տոկոս ձայներ: