Ավտովթար-հրդեհ՝ Արմավիր քաղաքում. բախվել են Volkswagen-ն ու BMW-ն, վերջինս վերածվել է մոխրակույտի, կան վիրավորներ
ОбществоԱյսօր` հուլիսի 24-ին, խոշոր ավտովթոար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի ավտոկայանի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 27 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևանյան փողոցի թիվ 15/9 շենքի մոտ բախվել են 30-ամյա Արման Հախնազարյանի վարած Volkswagen մակնիշի և 20-ամյա Արմեն Եդիգարյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով BMW-ում հրդեհ է բռկվել։ Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները փորձել են իրենց ուժերով կանխել կրակի տարածումը, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։ Վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են Երևան՝ մասնագիտացված հիվանդանոցում հետազոտվելու։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայր չեն ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները, մինչդեռ նրանք պարտավոր էին գային դեպքի վայր, պահեին դեպքի վայրում անվտանգությունը, մինչև ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով կտեղափոխվեին պահպանվող հատուկ տարածք, ու ճանապարհային ոստիկանների՝ դեպքի վայր չգալու պատճառով էլ, երբ քննիչը գործողություններ էր վարել ու դուրս եկել վթարի վայրից, մեկ այլ ավտոմեքենա բախվել է վթարված BMW-ին։