Արցախում ավտոմեքենան, մի քանի անգամ գլորվելով, հարվածել է ճամփեզրի ծառին․ վարորդի վիճակը գնահատվում է ծանր
ОбществоՀուլիսի 25-ին ժամը 17։00-ին Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունի քաղաքի Աբրիկավան թաղամասում տեղակայված գազալցակայանի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ահազանգը ստանալուն պես՝ ժամը 17։00-ին Մարտունու հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ ՝ հրշեջ մեքենայով մեկնել է դեպքի վայր։ Պարզվել է, որ Վ․ Մ-ն (Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակիչ, ծնված 2002թ․ ) իր վարած Toyota 4Runner ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի անգամ գլորվելով հարվածել ճամփեզրին գտնվող ծառին, ինչի հետևանքով առկա է գազի արտահոսք, իսկ տուժած վարորդը պատահական անցնող մեքենայի անձնակազմի օգնությամբ տեղափոխվել է Մարտունու բուժմիավորում, որտեղից էլ՝ Հանրապետական բժշկական կենտրոն ՓԲԸ։
Փրկարարները վերացրել են առկա վտանգավոր իրավիճակը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, որից հետո վարադարձել մշտական տեղակայման վայր։
Բժիշկներից ստացված տեղեկության համաձայն տուժածի վիճակը գնահատվում է ծանր։
Հաղորդագրությունը փոխանցվել է նաև ԱՀ ՆԳՆ ոստիկանության հերթապահ մաս։