Կինն ու երեխան շշի մեջ հուզիչ հաղորդագրություն են գտել ծովափին
ОбществоԵրկու տարեկան երեխան մոր հետ բրիտանական Պրեստատին քաղաքի լողափով զբոսնելիս հայտնաբերել է հուզիչ ուղերձով շիշ։ Այս մասին հայտնում է UPI լրատվական գործակալությունը։
Լողափի այցելու Լորեն Քուչման-Գրեհեմն ասել է, որ երեխան է առաջինը նկատել ափ նետված շիշը: Կինը բացել է այն ու ներսում ձեռագիր նամակ գտել։ Այն ասում էր. «Հայրիկ: Մենք կշարունակենք Օլիվիային պատմել քո մասին։ Սիրում ենք, Դիդդի և Ջեն»։
Բրիտանուհին ընդգծել է, որ այդ ուղերձը շատ նշանակալից է իր համար։ «Թեդին այնքան հուզված էր, որ գտավ գանձը։ Կարծում եմ՝ սա շատ քաղցր ուղերձ է։ Ես նույնպես կորցրել եմ հորս և հաճախ եմ որդուս պատմում նրա մասին, ուստի, կարծում եմ, ուղարկողների մտքում էլ է դա եղել»,- ասել է նա:
Քուչման-Գրեհեմը հույս ունի, որ հաղորդագրության հեղինակները կկապվեն իր հետ։ Նա նշել է, որ շիշը հետ է նետել ծովը մի քանի լուսանկար անելուց հետո։