NASA-ն լուսնի վրա գտել է կյանքի համար հարմարավետ ջերմաստիճան ունեցող քարանձավներ
КультураNASA-ի մասնագետները Լուսնի վրա հայտնաբերել են քարանձավներ, որոնց ջերմաստիճանը հարմար է մարդկանց համար՝ մոտ 17 աստիճան Ցելսիուս: Այս մասին, Lenta.ru-ի փոխանցմամբ, հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում։
Արբանյակի մակերեսին առաջին անգամ անցքեր են նկատվել 2009թ.: Նոր հետազոտության ընթացքում գիտնականները որոշել են ուսումնասիրել, թե որտեղ են դրանք տանում, քանի որ քարանձավները կարող են օգտագործվել որպես ապաստան արեգակնային ռադիացիայից, երկնաքարերից և տիեզերական ճառագայթներից: Հայտնաբերված իջվածքներից երկուսն ունեին տեսանելի եզրեր, որոնք տանում էին դեպի քարանձավներ և դատարկություններ:
Գիտնականները ջերմաստիճանը վերլուծելու համար օգտագործել են Diviner ջերմային տեսախցիկ: Հանգստության ծովի տարածքում մոտ 100 մետր խորությամբ իջվածքում համակարգչային մոդելավորման միջոցով հնարավոր է եղել վերլուծել ժայռի ջերմային հատկությունները։ Պարզվել է, որ մշտական ստվերում գտնվող տարածքներում ջերմաստիճանը լուսնային օրվա ընթացքում ցույց է տալիս աննշան տատանումներ՝ թվերը պահելով մոտ 17 աստիճան Ցելսիուսի վրա։