Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում
ОбществоՀանրապետության տարածքում` հուլիսի 30-31-ը, օգոստոսի 1-4-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երեւանում հուլիսի 30-ին երեկոյան ժամերին, 31-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Oգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +23+25, վաղը ցերեկը՝ +35 +37 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +26 +31,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ +28+30,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +31 +34,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +23 +28,
Լոռիում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +25 +30,
Տավուշում գիշերը՝ +16 +21, ցերեկը՝ +27 +32,