ԱՄՆ ռազմածովային ուժերը շահագործման են հանձնել նորագույն USS Fort Lauderdale դեսանտաուղղաթիռային նավը
Международные новостиԱՄՆ ռազմածովային ուժերը շահագործման են հանձնել նորագույն USS Fort Lauderdale դեսանտաուղղաթիռային նավը:
USS Fort Lauderdale-ը ռազմածովային ուժերի առաջին նավն է, որը կկրի Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքի պատիվը:
Մոտ 25 000 տոննայանոց Fort Lauderdale նավի երկարությունը 684 է: Չորս դիզելային շարժիչները թույլ կտան նավին զարգացնել ավելի քան 22 հանգույցից ավելի արագություն, եւ այն կտեղակայվի Վիրջինիա նահանգի ռազմածովային «Նորֆոլկ» կայանում:
USS Fort Lauderdale-ը San Antonio դասի 12-րդ նավն է, որը նախատեսված է 650 ծովային հետեւակայինների վայրէջքը, փոխադրումը եւ ափ հանելն իրականացնելու համար՝ դեսանտային նավերի կամ օդային բարձիկներով տրանսպորտային միջոցների օգնությամբ: Նավի հնարավորություններն ընդլայնվում են թռիչքի տախտակամածի վրա գտնվող անգարով, որը կարող է սպասարկել MV-22 Osprey պտուտակաթեւավոր ինքնաթիռներին։
San Antonio դասի նավերը կարող են աջակցել տարատեսակ դեսանտային, հատուկ գործողությունների կամ արշավախմբային մարտական առաջադրանքների կատարմանը՝ գործելով ինքնուրույն կամ պատրաստության երկկենցաղ խմբի, էքսպեդիցիոն հարվածային խմբի կամ համատեղ օպերատիվ խմբի կազմում: