Samson Air ընկերությունը ստեղծել է Switchblade թռչող ավտոմեքենան
КультураԿարմիր թռչող ավտոմեքենան՝ Ferrari-ի ոճով, շուտով կարող է դառնալ յուրաքանչյուր ուղեւորի երազանքը, գրում է Robb Report-ը։
Samson Air ընկերության Switchblade մոդելը 14 տարվա մշակման արդյունք է եւ այժմ պատրաստ է փորձարկումների հաջորդ շարքին: ԱՄՆ Օրեգոն նահանգում ստեղծված մեքենան պատրաստվում է ճանապարհային փորձարկումների։ Հուլիսի 15-ին ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունն այն անվտանգ է ճանաչել թռիչքների համար, այնպես որ մեկ շաբաթից թռչող ավտոմեքենան շուկայում կհայտնվի։
Նորարարական տրանսպորտային միջոցը մշակվել է՝ հաշվի առնելով շքեղ մեքենայի բոլոր հարմարությունները, ներառյալ հիբրիդային էլեկտրական համակարգը՝ օդում սահուն տեղաշարժի համար: Երբ այն վայրէջք է կատարում, նրա թեւերը ծալվում են մեքենայի կողքերի վրա:
Մինչեւ երկու մարդու համար նախատեսված Switchblade-ի բարձրությունը կարող է հասնել մինչեւ 16 000 ֆուտի՝ 160 մղոն/ժ արագության դեպքում: Թեւերը թույլ են տալիս ինքնաթիռին գետնից դեպի օդ սահուն անցում կատարել:
Մյուս թռչող մեքենաները նույնպես պատրաստվում են թռիչքի։ Klein Vision ընկերության AirCar-ը հավաստագրվել է Սլովակիայի օդային տրանսպորտի մարմինների կողմից եւ ակնկալվում է, որ այն կսերտիֆիկացվի ողջ Եվրոպայում: Մեկ այլ մրցակից՝ Aeromobil-ը, աշխատում է սպորտային AM4 մոդելի վրա։ Նիդեռլանդներում Pal-V Liberty-ն աշխատում է նաեւ հավաստագրման վրա:
Երբ Switchblade-ը հայտնվի շուկայում, դրա մանրածախ գինը կկազմի 170 000 դոլար: