Մատաղիսի զորամասի հրամանատարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. Փաստաբանը մանրամասներ է ներկայացնում
Общество44-օրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու մեջ մեղադրվող Մատաղիսի զորամասի հրամանատար Սեւակ Աբրահամյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: NEWS.am-ի հետ զրույցում նրա փաստաբանը` Հովհաննես Վարդանյանն ասաց, որ իրենք պատրաստվում են նաեւ բողոքարկել նախկին հրամանատարին 2 մասով կալանավորելու դատարանի որոշումը:
«Սեւակ Աբրահամյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ինքն իր առջեւ դրված պարտականնությունները կատարել է պատշաճ կերպով ըստ իր հայտնածի, ոը դեռ վարույթն իրականացնող մարմինը պարտադիր քննության առարկա կդարձնի ու պետք է մանրամասն ուսումնասիրության ենթարկի: Սա առաջին դեպքը չի մեր հանրապետությունում, երբ գործի բնույթը իր հնչեղությամբ, իր նկարագրական մասով կարող է շատերի մոտ ատելություն առաջացնել, թշնամանք, բացասական զգացողություն, բայց անկախ ամեն ինչից պետք է հարգել անմեղության կանխավարկածը, հարգանքով մոտենանք էս ինստիտուտի նկատմամբ ու սպասենք քննության ավարտին, որից հետո նոր պարզ կլինի` պաշտպանյալս մեղավորություն ուներ, թե ոչ»,-ասաց նա:
Փաստաբանը անդրադարձավ քննչական կոմիտեի հաղորդագրությունում նկարագրվող պատերազմի նախորդ օրը տեղի ունեցած միջոցառմանը, որը ՔԿ-ն նկարագրել էր, որպես խնջույք-հացկերույթ:
«Սեպտեմբերի 26-ին երեկոյան ժամին միջոցառում է կազմակերպվել, որը ինչ-որ տեղ ավելի շուտ նպատակ ուներ բարձրացնել սպաների մարտական-բարոյահոգեբանական մթնոլորտը, քաջալերել, կտրել մի փոքր ծառայողական խնդիրներից, բայց էդ ամեն ինչը չի վերախծվել գինարբուքի կամ հարբեցողության, ամեն ինչ վերահսկվել է հենց հրամանատարի կողմից եւ երեկոյան ժամերին միջոցառումը ավարտվել է, իսկ թշնամու հարձակումը եղել է առավոտյան ժամերին»,- ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ գինարբուքը որեւէ առնչություն չունի անձի մեղավորության հետկոնկրետ առաջադրված մեղադրանքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու մեղադրանքով բարձրաստիճան սպա է կալանավորվել:
Ըստ Քննչական կոմիտեի հրամանատարը պատերազմի մեկնարկի նախորդ օրը բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ կազմակերպել է խնջույք, որի ընթացքում թեեւ տեղեկատվություն է ստացեl, որ առաջնագծում հակառակորդի կուտակումների կան եւ պատերազմի վտանգը մեծ է, անձնակազմին մարտական պատրաստություն չի բերել եւ ոչինչ չի արել հակառակորդի հարձակումը կանխելու, դրան դիմագրավելու համար: Բացի այդ` գնդապետը հարձակման պահին նույնպես չի կատարել իր պարտավորությունները, անգործություն է դրսեւորել, ինչի հետեանքով ադրբեջանական կողմը ժամերի ընթացքում կարողացել է ճեղքել պաշտպանական գիծն ու մխրճվել թիկունքային հատվածներ: Այդ պայմաններում հայկական կողմը չի կարողացել պաշտպանության անցնել, ինչը հանգեցրել է նրան, որ ադրբեջանական կողմը գրավել է գերիշխող բարձունքները և հրամանատարական դիտակետերը, մխրճվել պաշտպանության խորքը` զորամասի անձնակազմին ստիպելով նահանջել: Դրա հետեւանքով հակառակորդի վերահսկողության տակ են անցել Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը: