Իրանում վերջին մեկ շաբաթում ջրհեղեղները առնվազն 69 մարդու կյանք են խլել
Международные новостиԻրանում մեկ շաբաթում զանգվածային ջրհեղեղների հետևանքով առնվազն 69 մարդ է զոհվել։ Այս մասին կիրակի հայտնել է Հանրապետության արտակարգ պատահարների կազմակերպության ղեկավարի տեղակալ Նեժադ Ջահանին։ Ինչպես նշել է Ջահանին՝ վեց զոհերը Իրաքի քաղաքացիներ են, 45 մարդ անհետ կորած է համարվում: Տարերային աղետից տուժել են Իրանի 31 նահանգներից 24-ը, ամենաշատը տուժել են Բախտիարիան, Սպահանը, Յեզդը, Լուրեստանը, Մազանդերանը, Թեհրանն ու Չեխարմեհալը: Օդերևութաբանները կոչ են անում մինչև օգոստոսի 1-ը ձեռնպահ մնալ լեռներ ուղևորվելուց և գետերի ափերին զբոսնելուց: