Իսպանիայի վարչապետը շտապ հեռանում է Բելգրադից. ԶԼՄ
Международные новостиԻսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը շտապ հեռանում է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադից, որտեղ գտնվում էր պաշտոնական այցով։ Ի սկզբանե նա վաղը պետք է թռչեր տուն։ Այս մասին հայտնում է Sputnik-ը:
Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Կոսովոյի բանակը նախատեսում է կեսգիշերին հարձակվել Սերբիայի վրա: Նա խոստացել է մոտ ժամանակներս արտակարգ ուղերձով դիմել ազգին՝ կապված ինքնահռչակ հանրապետությունում տիրող իրավիճակի հետ:
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին ավիահարվածի ազդանշաններ են հնչել ինքնահռչակ Կոսովոյի հյուսիսային շրջաններում, որտեղ բնակեցված են սերբերը: Տեղի բնակչությունն սկսել է բարիկադներ կառուցել։ Լրատվամիջոցները հայտնում են, որ սերբերը հրազենային վնասվածքներ են ստացել Յարինջեի անցակետում։