Երևանյան լճի տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ. առաջիկայում կմեկնարկի ծրագրի երկրորդ փուլը
ОбществоԾավալուն շինարարությունը չպետք է անհարմարություն պատճառի քաղաքի բնակիչներին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 1-ին, քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ով դժգոհություն է հայտնել շինհրապարակների ոչ պատշաճ կազմակերպման առնչությամբ:
Հանձնարարվել է ստուգայցերով մշտական հսկողություն սահմանել և հետևել, որ շինհրապարակներում պահպանվեն կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմանները:
Նաեւ նշվել է, որ Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով կշարունակվեն Երևանյան լճի և Հրազդանի կիրճի մաքրման աշխատանքները: Առաջիկայում կմեկնարկի գործընթացի երկրորդ փուլը: Հարկ է նշել, որ առաջին փուլում լճի տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ:
Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ՝ աղբաորսիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով Հրազդան գետի վրա տեղադրվել է ճաղավանդակ: Հանձնարարվել է ըստ անհրաժեշտության ավելացնել դրանց քանակը: