Կրեմլը հայտնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Էրդողանը Սոչիում
Международные новостиՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ կհանդիպի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումը կկայանա Սոչիում, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է vz.ru-ն:
«Իսկապես, ուրբաթ տեղի կունենա Թուրքիայի նախագահ Էրդողանի աշխատանքային այցը։ Երկու նախագահների միջև բանակցությունները կկայանան Սոչիում»,- հայտնել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ հանդիպմանը կքննարկվեն երկկողմ և տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը։
«Լավ հնարավորություն է Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման մեխանիզմի արդյունավետության վերաբերյալ դիրքորոշումները հստակեցնելու և տեսնելու, թե որքանով է այն արդյունավետ աշխատում: Դե, կարծիքներ կփոխանակվեն համաշխարհային հարցերի շուրջ»,- պարզաբանել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը։