Բայրամովը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Ղարաբաղում իրավիճակի սրումը
Международные новостиԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը օգոստոսի 3-ին հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և լարվածությունը Լեռնային Ղարաբաղում, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։