Ես ապշած եմ ԼՂ շփման գծում Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունից. Կալյուրանդ
Международные новостиՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր «Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական էսկալացիայի հետ:
Հայտարարությունում ասվում է. «Ես ապշած եմ Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի վերջին լուրջ խախտումներից, մասնավորապես օգոստոսի 3-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ և հյուսիս-արևմտյան հատվածում սկսված ռազմական գործողությունից։ Ինչպես խոստովանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, նրա գործողությունը ներառել է ավիահարվածներ անօդաչու թռչող սարքերի կողմից և հանգեցրել է շփման գծում մի շարք շահավետ նոր դիրքերի գրավմանը։
Ես ցավում եմ երկու կողմերի մարդկային կորուստների համար և կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը: Կոչ եմ անում բոլոր դերակատարներին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և շեշտել, որ բոլոր զորամասերը պետք է նահանջեն իրենց դիրքերը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։
Ադրբեջանն ու Հայաստանը պատմական հնարավորություն ունեն վերջ դնելու տասնամյակների հակամարտությանը և հիմքեր դնելու խաղաղ և բարգավաճ տարածաշրջանի համար: Ես կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին խուսափել վստահությունը խաթարող և բանակցություններին սպառնացող ցանկացած գործողությունից այս վճռորոշ պահին»: