Ռիտա Օրան և Թայկա Վայտիտին գաղտնի ամուսնացել են. The Sun
LifestyleԵրգչուհի Ռիտա Օրան և ռեժիսոր Թայկա Վայտիտին գաղտնի ամուսնացել են։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Զույգի հարսանիքը տեղի է ունեցել Լոնդոնում։
Դա իսկապես մտերմիկ արարողություն էր՝ հատուկ բոլոր ներկաների համար: Նրանց ամենամոտ մարդիկ ականատես են եղել նրանց խելահեղ սիրուն,- ասել է աղբյուրը։
Ինսայդերը հավելել է, որ Ռիտա Օրան չի ցանկանում այս իրադարձությունը ցուցադրել հանրությանը։
Ռիտան որոշել է հարաբերությունները հնարավորինս գաղտնի պահել:
Ինքը՝ 31-ամյա երգչուհին, ամուսնանալով 46-ամյա ռեժիսորի հետ, փոխել է ազգանունը՝ դառնալով Օրա-Վայտիտի։
Ռիտա Օրան և Թայկա Վայտիտին ծանոթացել են 2018 թվականին, բայց սկսել են հանդիպել 2021 թվականին։ Առաջին անգամ պապարացիները նրանց միասին լուսանկարել էին անցյալ տարվա մայիսին Սիդնեյում զբոսանքի ժամանակ. երգչուհին թռել էր այնտեղ՝ նկարահանվելու The Voice շոուում, իսկ Վայտիտին աշխատում էր Marvel-ի Thor: Love and Thunder ֆիլմի նկարահանումների վրա։ Անցյալ օգոստոսին նրանք առաջին անգամ երկուսով միասին հայտնվեցին կարմիր գորգի վրա։