ՄԱԿ-ում զգուշացրել են Ուկրաինայում հակամարտությունն օգտագործելու՝ Իսլամական պետության ծրագրերի մասին
Международные новостиՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, հակաահաբեկչական վարչության ղեկավար Վլադիմիր Վորոնկովը զգուշացրել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը կոչ է անում կողմնակիցներին՝ օգտագործել Ուկրաինայի հակամարտությունը Եվրոպայում հարձակումների համար։
«Եվրոպայում ԻՊ-ն կոչ է արել համախոհներին հարձակվել՝ օգտագործելով համաճարակների և Ուկրաինայի հակամարտության հետ կապված սահմանափակումների թուլացումը»,- ասել է Վորոնկովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։