Ղրիմի օդանավակայանում պայթյունները Ուկրաինայի զինված ուժերի ձեռքի գործն են. NYT
ОбществоՂրիմի օդանավակայանում պայթյունները Ուկրաինայի զինված ուժերի ձեռքի գործն են, գրում է The New York Times-ը՝ հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցչին։
Նրա խոսքով՝ հարվածի համար օգտագործվել է բացառապես ուկրաինական արտադրության զենք։
«Դա ավիաբազա էր, որտեղից օդանավերը կանոնավոր կերպով դուրս էին թռչում հարավային օպերացիաների թատերաբեմում մեր ուժերի վրա հարձակվելու համար», - ասել է աղբյուրը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նովոֆեդորովկա շրջանում Սակի օդանավակայանում զինամթերքի պայթեցումից մեկ մարդ է զոհվել, եւս հինգը տուժել են: