Թուրքիան պետք է հասկանա, որ կրակի հետ է խաղում․ իրանցի դիվանագետ
Международные новостиԱհաբեկիչների ներկայությունը եւ նրանց տեղափոխումը Սիրիայից Ադրբեջան՝ Իրանի հետ սահմանի մոտ, անընդունելի է։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանում Իրանի նախկին դեսպան Քազեմ Սաջադին։
«Հունաստանից, Կիպրոսից, Հայաստանից, Սիրիայից եւ Իրաքից հետո Թուրքիան այժմ չարաբաստիկ գործողություններ է իրականացնում Իրանի սահմանների մոտ։ Թուրքիան պետք է հասկանա, որ կրակի հետ է խաղում»,- ասել է դիվանագետը։