Մեկնարկել է Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածի շինարարությունը (տեսանյութ)
ОбществоՄեկնարկել է Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածի շինարարությունը: Ճանապարհաշինարարական ընկերությունները 6-րդ օրն է` կատարում են հողային աշխատանքներ: Ներքևում կամուրջն է, որտեղից կմիանա ճանապարհը, իսկ մինչև այդ՝ օգոստոսի 25-ից հետո, Արցախի և Հայաստանի ցամաքային կապը կապահովվի այդ հատվածով՝ խճապատ ճանապարհով, հայտնում է Լուրերը:
Աղավնո գետի նորակառույց կամրջից այս կողմ՝ դեպի Կոռնիձոր, աշխատում է հայկական 3 ընկերություն: Աշխատանքների հիմնական մասը կատարվում է համայնքի վարչական տարածքում: Ճանապարհաշինարարները խնդիր ունեն 8 ոլորանով միանալ կամրջին: