Թուրքիան պայքարում է՝ պահպանելու Սիրիայի տարածքային ամբողջականությունը․ Չավուշօղլու
Международные новости«Սիրիայում պետք է ուժեղ վարչակազմ լինի՝ մասնատումը կանխելու համար։ Կամքը, որը կարող է գերիշխել նրա հողերի յուրաքանչյուր անկյունում, կարելի է ձեռք բերել միայն միասնության և համերաշխության միջոցով»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի հետ մշակվում է Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների դեմ հնարավոր ռազմական գործողությունների ժամանակացույց, Չավուշօղլուն ասել է. «Մենք այլ երկրների հետ գործողությունների օրացույց չենք կազմում։ Իհարկե մենք միշտ տեղյակ ենք պահում այնտեղ գտնվողներին, որպեսզի գործողությունը սկսելու դեպքում խուսափեն դժբախտ պատահարներից։ Ի վերջո, մեր նպատակը տարածքներն ահաբեկիչներից մաքրելն է։ Մենք իրականացնում ենք այդ գործողությունները հատկապես Սիրիայում՝ մաքրելու նրանց տարածքը ահաբեկիչներից, ովքեր հարձակվում են մեզ վրա և ունեն անջատողական ծրագրեր»:
«Թուրքիան շարունակում է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը. Սիրիայում դիվանագիտական և քաղաքական ճանապարհով խնդիրը լուծելու համար կա Աստանայի ձևաչափը։ Մենք պետք է բանակցենք Սիրիայի ընդդիմության և վարչակարգի հետ։ Հակառակ դեպքում տևական խաղաղություն չի լինի, մենք միշտ խոսում ենք դրա մասին։ Այս պահին մենք դիվանագիտական կապեր չունենք ռեժիմի հետ։ Կապեր կան միայն հետախուզության փոխանակման մակարդակով։ Ահաբեկչական կազմակերպությունների նպատակը Սիրիայի մասնատումն է։ Թուրքիան միշտ կողմ է եղել Սիրիայի տարածքային ամբողջականությանը և պայքարում է այս երկրում առկա բոլոր անջատողական երևույթների դեմ։ Սիրիայում մասնատումը կանխելու համար պետք է ուժեղ վարչակազմ լինի»,֊ասել է Չավուշօղլուն: