Առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում
ОбществоՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա՝https://4q5w.short.gy/Անցեք֊այս֊հղումով
Օգոստոսի 12-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում դի կա, հայտնում է shamshyan.com-ը։
Հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները նշված տան խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել են տանտիրոջ՝ 55-ամյա Ռ. Վ.-ի դին:
Ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են նրա մահը: Հաշվի առնելով դեպքի որոշ հանգամանքներ, դեպքի վայր է ժամանել նաև Արաբկիր վարչական շրջանի դատախազի տեղակալ Անդրանիկ Վարդանյանը:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն, պարզվում է, քանի որ ինքնասպանության մասին ահազանգ է ստացվել ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն:
Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ չենք հրապարակում: