Հնդկաստանի վարչապետը խոստացել է, որ առաջիկա 25 տարում երկիրը կդառնա զարգացած պետություն
ЭкономикаԱռաջիկա 25 տարում Հնդկաստանը կդառնա զարգացած պետություն, խոստացել է վարչապետ Նարենդրա Մոդին Հնդկաստանի անկախության 75-ամյակի պատվին իր ելույթում, հայտնում է The Guardian-ը։
Մոդին կոչ է արել երիտասարդներին առաջիկա 25 տարում իրենց կյանքը նվիրել երկրի զարգացմանը և միասին աշխատել հանուն ողջ մարդկության զարգացման։ Նրա խոսքով՝ սա է Հնդկաստանի ուժը։
Հաջորդ քառորդ դարում, ըստ Մոդիի, ուշադրության կենտրոնում պետք է լինի Հնդկաստանի զարգացումը, հպարտությունը նրա ժառանգությամբ, ուժը միասնության մեջ և ստրկության հետքերի վերացումը: