Քաղաքացու ողջ լինելու հավանականություն կա. փրկարարները կնոջ ձայն են լսել
ОбществоՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա՝ https://4q5w.short.gy/Անցեք֊այս֊հղումով
Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում աշխատող փրկարարաները կնոջ ձայն են լսել, քաղաքացու ողջ լինելու հավանականությունը մեծ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Փրկարարները տեղում քաղաքացու ձայն են լսել, հավանականություն կա, որ քաղաքացին ողջ է: Հիմա տեղում մասնագետները համապատասխան աշխատանքներ են իրականացնում»,-ասաց Հայկ Կոստանյանը:
Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 7 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, կա երկու տասնյակից ավելի անհետ կորած: