Կարո Փայլանի դեմ մահափորձ է ծրագրվել
Международные новостиՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա` https://4q5w.short.gy/Սեղմեք֊հղումը
Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Հաղորդումը կապված է փաստաբան Մեհմեթ Սինան Ինջեի այն պնդման հետ, որ 2016 թվականին Փայլանի դեմ սպանության ծրագիր է մշակվել։ Փաստաբան Մեհմեդ Սինան Ինջեն Instagram-ի իր էջում կատարած գրառումներում նշել էր, որ զենք էր տարվելու խորհրդարան և Կարո Փայլանը սպանվելու էր։
Կարո Փայլանը հայտարարել է, որ Ինջեի պնդումների հետ կապված դատախազությունը քայլեր չի ձեռնարկել։
«Փաստաբան Մեհմեդ Սինան Ինջեն Instagram-ում արած գրառումներում բացահայտել է, որ պետության ներսի որոշ մութ կենտրոններ 2016 թվականին իմ դեմ սպանություն են ծրագրել և այդ ծրագիրը խափանվել է այլ կենտրոնների կողմից։
Չնայած այս բացահայտումից անցել է երկու շաբաթ՝ իրավապահ մարմինները, որոնք պետք է հետաքննություն սկսեին, գործի չեն անցել»- նշել է հայազգի պատգամավորը՝ հավելելով, որ իր դեմ սպանության ծրագրի բացահայտման համար է ինքը հաղորդում ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն։