Այս պահին ոստիկանները բանակցություններ են վարում Մասիսի քաղաքապետարան ներխուժած քաղաքացու հետ (տեսանյութ)
TVՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա` https://4q5w.short.gy/Solaron-old
Նռնակով զինված քաղաքացին ներխուժել է Մասիսի քաղաքապետարանի շենք։ Այս պահին ոստիկանության ներկայացուցիչները բանակցություններ են վարում քաղաքացու հետ։ Այս մասին «Լուրեր»-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նռնակով անձի քաղաքապետարան ներխուժելու պահին շենքում եղել են անվտանգության աշխատակիցը և հավաքարարը, որոնց դուրս են բերել քաղաքապետարանից և նրանց վտանգ չի սպառնում։
ԱԻՆ-ի հաղորդմամբ` դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: