Ցեղասպանությունից փրկված և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի մասին ֆիլմն այսօրվանից մեծ էկրաններին է
КультураՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա` https://4q5w.short.gy/Solaron-old
«Ամերիկացի» ֆիլմը, որով մեկնարկել էր «Ոսկե ծիրան-2022»-ը, օգոստոսի 19-ից հասանելի է հանրությանը: Այն մեծ էկրաններին է:
«Մեզ համար շատ պատասխանատու եւ ուրախալի էր, որ մեր ֆիլմով մեկնարկեց հայաստանյան կինոփառատոնը: Հասկանալի պատճառներով՝ շատերը չէին կարողացել դիտել այն: Այդ պատճառով էլ այս փուլում ֆիլմը սահմանափակ քանակով էկրաններ բարձրացնելու որոշում կայացրեցինք», – «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Ամերիկացի» ֆիլմի պրոդյուսեր Արման Նշանյանը:
Արման Նշանյանի խոսքով՝ իրենց թիմի համար առաջնային էր այն, որ ֆիլմի պրեմիերան կայանար հենց Հայաստանում, հայկական կինոփառատոնի շրջանակներում:
«Մենք պետք է աշխարհին ցույց տայինք, թե որտեղից է սկիզբ առնում այս պատմությունը՝ շեշտելով, որ այն 100%-ով հայկական ֆիլմ է, որի նկարահանումներն ամբողջությամբ տեղի են ունեցել հենց Հայաստանում»,-ասաց նա:
Ֆիլմի փառատոնային կյանքն այսքանով չի եզրափակվում, այն առաջիկայում կցուցադրվի Համբուրգի, ապա՝ Նյու Յորքի կինոփառատոններին:
«Այս շրջանում բանակցում ենք նաեւ մեկ այլ կինոփառատոնի մասնակցելու շուրջ, բայց հիմա փակագծերը չեմ բացի: Լինելով 100%-ով հայկական արտադրանք՝ ֆիլմի թեման համամարդկային է, ինչի շնորհիվ էլ այն կարող է դիպչել մարդկանց սրտերին՝ անկախ ազգությունից: Հարկ եմ համարում հիշեցնել, որ ֆիլմի աշխարհագրությունն էլ է մեծ: Նկարահանվել են հայեր, ովքեր երբեւէ չէին ապրել եւ աշխատել Հայաստանում»,-նկատեց պրոդյուսերը:
Ֆիլմի սցենարի հեղինակը, ռեժիսորը և գլխավոր դերակատարը «Էմմի»-ի և «Ոսկե գլոբուս»-ի արժանացած Մայքլ Գուրջյանն է։ Ֆիլմում նկարահանվել է նաև «Թղթե տունը» համաշխարհային ճանաչում ունեցող սերիալից հայտնի Հովիկ Կեուչկերյանը: Դերասանական կազմում են նաև Միխայիլ Տրուխինը, Նելլի Ուվարովան, Նարինե Գրիգորյանը, Ժան -Պիեր Նշանյանը, Արամ Կարախանյանը, Դավիթ Հակոբյանը, Լեռնիկ Հարությունյանը և այլք։
«Ֆիլմի շրջանակներում սկսեցինք աշխատել Պատրիկ Մալխասյանի և Վարդան Բարսումյանի հետ, նրանք ֆիլմի գործադիր պրոդյուսերներն են, ես և Սոլ Տրիոն պրոդյուսերներն ենք։ Հենց այս մարդկանց շնորհիվ կարողացանք այս ամենն իրականացնել»-ասաց Արման Նշանյանը:
«Ամերիկացի» ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ էր դարձել: Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը: Հայաստանում Չարլիին անմիջապես ձերբակալում են և դատապարտում ազատազրկման: