Ուկրաինան հրետանային հարված է հասցրել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանին
Международные новостиՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
Ուկրաինան հրետանային արևմտյան հեռահար զենքի կիրառմամբ հարված է հասցրել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանին, ՌԻԱ «Նովոստի»-ն հայտնել են Էներգոդարի վարչակազմի մամուլի ծառայությունում։
«Զապորոժիեի ատոմակայանի տարածքում հրետանային հարվածներ են գրանցվել, ըստ ստացված տվյալների՝ հարվածներ են հասցվել արևմտյան հեռահար զինատեսակներից, կրակը բացվել է Դնեպրի մյուս ափից:
Արկերը պայթել են կայանի վարչական շենքերից մեկի անմիջական հարևանությամբ։ Կայանի կրիտիկական օբյեկտները չեն տուժել»,- ասել է պաշտոնյան։ Նա պարզաբանել է, որ ձեռնարկության աշխատակիցների շրջանում տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է։
«Բացի այդ, Զապորոժիեի ատոմակայանին հրետանային հարվածից անմիջապես հետո Ուկրաինայի ազգայնական կազմավորումները կրակ են բացել Էներգոդարի արվարձանների վրա»,- հավելել է գործակալության զրուցակիցը։
Վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինայի Զինված ուժերը պարբերաբար գրոհում է ԶԱԷԿ-ը, որը հղի է լայնածավալ միջուկային աղետի վտանգով։ Գնդակոծությունից արդեն վնասվել է Կախովսկայա ենթակայանի բարձրավոլտ գիծը, անձնակազմը ստիպված է եղել կրճատել երկու էներգաբլոկի հզորությունը։