ՌԴ–ում վերջին 5 ամսում առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 40.000 մարդ
Международные новостиՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
Ռուսաստանի Դաշնությունում մարտի 14-ից ի վեր առաջին անգամ հայտնաբերվել է օրական ավելի քան 40 հազար վարակված։ Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից Ռուսաստանի Դաշնությունում գրանցվել է կորոնավիրուսի 19 077 764 դեպք։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, մահացածների թիվն ավելացել է 69-ով՝հասնելով 383 496-ի, ապաքինվածների թիվը՝ 24 222-ով՝ հասնելով 18 262 350-ի։ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հոսպիտալացվել է կորոնավիրուսով 3450 հիվանդ՝ նախորդ օրվա 3349-ի դիմաց։ Երկրի 42 մարզերում հոսպիտալացումների թիվն աճել է, 39-ում՝ նվազել, 4-ում՝ իրավիճակը չի փոխվել: