ԱԻՆ պաշտոնյան չի բացառում, որ որոնվող քաղաքացիներից մեկի մարմինը մոխրացած լինի
ОбществоՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո որոնվող քաղաքացիներից մեկի դին դեռ չի հաջողվել գտնել, չի բացառվում, որ այն մոխրացած լինի, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը։
Նա հավելեց՝ բոլոր հատվածներու, որտեղ հնարավոր է, որ քաղաքացին լիներ, որոնումներ իրականացվել են, այդ թվում՝ նկուղի հատվածում, առաջին հարկում։
«Ինչ վերաբերում է պահեստային հատվածին, ապա 20 ժամից ավելի հրդեհաշիջում էինք անում, քանի որ 500-1 000 աստիճան տաքություն է եղել»,–ասաց ՓԾ տնօրենի տեղակալը։
Ճշտող հարցին՝ այսինքն, չի բացառվում, որ քաղաքացու մարմինը մոխրացած լինի, Հովհաննես Եմիշյանը պատասխանեց այո, սակայն այդ տարածքում 1-1,5 մետր մոխիր է եղել, հնարավոր չի լինի մոխրից փորձաքննություն անել։
Այնուհանդերձ, մինչ այս պահը, Եմիշյանի խոսքով, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․ «եթե անգամ 1 տոկոս հավանականություն կա նրան գտնելու, աշխատանքները չեն դադարեցվելու»։
Հիշեցնենք՝ անհետ կորած քաղաքացին Վանիկ Ամիրխանյանն է: ԱԻՆ խոսնակն այսօր հայտնեց, որ նույնականացվել է պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը։ Մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է։