Գազ չի լինի
ЭкономикаՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
Ավտովթարի հետևանքով վնասվել է Դ.Դեմիրճյան փողոցի թիվ 17 հասցեի հարևանությամբ գտնվող պահարանային գազի կարգավորիչ կետը (ՊԳԿԿ), ինչի պատճառով օգոստոսի 23-ին ժամը 10։05-ից դադարեցվել է Երևան քաղաքի Դ․Դեմիրճյան փողոցի (ամբողջությամբ), Գ.Հարությունյան փողոցի (ամբողջությամբ), Ֆրիկի փողոցի թիվ 1–17 հասցեների, Սարմենի փողոցի (ամբողջությամբ), Զարուբյան փողոցի (ամբողջությամբ), Թամանյան փողոցի թիվ 1–5 բազմաբնակարան շենքերի, Անտառային փողոցի թիվ 1–186 հասցեների, Ալիխանյան փողոցի (ամբողջությամբ), Սարյան փողոցի թիվ 2–18 հասցեների, Մոսկովյան փողոցի թիվ 20–38 հասցեների, Բաղրամյան պողոտայի թիվ 1–21 և 2–32 հասցեների, Պռոշյան 1-ին նրբանցքի, Պռոշյան փողոցի թիվ 1–49 հասցեների, Բաղրամյան փակուղու թիվ 2ա-14/1 հասցեների, Իսահակյան փողոցի թիվ 42–44 հասցեների, Ալիխանյան նրբանցքի թիվ 2/1, 2/2, 12 հասցեների, Ձորափի փողոցի թիվ 48 հասցեի, Վաղարշյան փողոցի թիվ 2 և 4 հասցեների, Ս.Կապուտիկյան փողոցի, Սոսեի փողոցի թիվ 30, 36, 52/2, 52/6, 12ա, 56ա հասցեների, Արամի նրբանցքի, Լեռ Կամսար փողոցի թիվ 1/3, 3/2, 5/2, 13, 14/1, 15/1, 15/5, 26 հասցեների, Լեռ Կամսար 1-ին նրբանցքի թիվ 8/3 հասցեի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը, այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, նշելով, որ վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո վերը նշված հասցեների գազամատակարարումը կվերականգնվի: